Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Շանթ Հարությունյանը, Նոր տարին ու ազատության իրավունքի բռնաբարումը

Շանթ Հարությունյանը, Նոր տարին ու ազատության իրավունքի բռնաբարումը
29.12.2013 | 19:13

Սովետի ժամանակ մարդը КГБ-ի գլխավոր մուտքով ներս էր մտնում ու դուրս չէր գալիս: Երեխա ժամանակ լսել էի այս մասին ու զարմացել: Իջևանի մեր հեռավոր բարեկամներից մեկին այդպես ներս էին տարել, ու նա այլևս դուրս չէր եկել շենքից: Նրան եղբայրները վերջին անգամ տեսել էին КГБ-ի շենքը մտնելիս: Ու վերջ: Դա 1980-ականների սկիզբն էր: Ես հավատացի այդ անգամ ու սարսափեցի կոմունիստների սարքած երկրից: Իսկ երբ 1993-ին Փարիզ գնացի ու տեսա, որ դա մեր պատմության դասագրքերի «քըխ» կապիտալիզմի որջերից մեկը չի, այլ մի հրաշալի քաղաք, ուր մանրամասնորեն ամեն ինչ մտածված է մարդու համար, էլ ավելի ապշեցի, թե ինչ ստի երկրում եմ ես ծնվել:

Միջանկյալ. Շանթ Հարությունյանի կալանքը երկարացվել է ևս երկու ամսով, իսկ ինքը` Շանթն ասել է, որ գերադասում է լինել КГБ-ի պադվալում, քան շնչել նույն օդը, ինչ այն ժողովուրդը, ով վաճառել է իր ձայնը մի կտոր հացի դիմաց:

1988-ին ուզում էի հավատալ, որ մենք նոր երկիր ենք ունենալու, ուր ոչ КГБ է լինելու, ոչ էլ մարդու ոտնահարված արժանապատվություն: КГБ-ն փոխարինվել է ԱԱԾ-ով, իսկ մարդու արժանապատվությունը` ազատ խոսքի իրավունքով: Առաջինն իրականում նույնն է մնացել բովանդակությամբ, իսկ երկրորդը` որպես արժեք, պարզապես բռնաբարվում է: Եթե սովետի ժամանակ չէինք էլ մտածում ազատ խոսքի իրավունքի մասին` այդ մասին պարզապես չէր խոսվում, ապա հիմա խոսվում է, գովերգվում, ամեն պաշտոնական ելույթ համեմվում է խոսքի ազատության բարձրագույն դրույթներով, իսկ իրականում այն բռնաբարվում է: «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանն իրացրել է իր ազատ խոսքի իրավունքը: Ընդամենը սա է եղել: Նրա հետ նաև` մյուս 14 ազատազրկվածները: Այնպես, ինչպես 2008-ի մարտի 1-ից հետո մինչև Շանթ Հարությունյանը` մեր բոլոր քաղբանտարկյալները: Իրականում մեծ տարբերություն չկա КГБ-ից հետ չեկած որևէ այլախոհի և մեր օրերում անօրինական ազատազրկվածների միջև: Նրանք բոլորը խղճի ազատության զոհեր են: Ու վատն այն է, որ այսօր արդեն իմ երեխան է բախվում փաստին, որ մեր երկիրը ստի վրա կառուցված երկիր է: Ու ես նրան որևէ ասելիք չունեմ այս առումով, քանի որ մանկապարտեզից սկսած դպրոցով վերջացրած այդ սուտն է տեսել ու ազատության իրավունքի բռնաբարումը:

Վերանանք մի պահ նրանից, որ Շանթը հայր է, թեկուզ նախկին, բայց ամուսին է, որդի է, ընկեր է, բարեկամ … Վերանանք: Շանթը այս ամենից դուրս սիմվոլիկա է: Շանթը մեր ազատության իրավունքի բռնաբարման սիմվոլիկան է: Ինչպես մի քանի ամիս առաջ Տիգրան Առաքելյանն էր, իսկ նրանից առաջ էլ այլևս նախկին մյուս քաղբանտարկյալները: Ու ես համարում եմ, որ ես, իմ երեխան, իմ ընկերները, իմ երկիրը Նոր տարի ենք մտնում մեր ազատության իրավունքը բռնաբարված:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 4096

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ