Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, անդրադառնալով Հայաստանում ատոմակայանի համար ամերիկյան փոքր ռեակտորների կառուցման հեռանկարին, հայտարարել է. «Կան հիմնավոր կասկածներ, որ նախագծի իրականացումը կնշանակի ներդրումներ Հայաստանի տնտեսությունում։ Ավելի շուտ, դա կլինի առքուվաճառքի գործարք, որը կկազմի երկրի տարեկան ՀՆԱ-ի մեկ երրորդից ավելին. վարկ, որը կվճարեն ոչ միայն հանրապետության ներկա, այլև ապագա սերունդները»։               
 

Մոսկվայում ձերբակալություններ են սկսվել

Մոսկվայում ձերբակալություններ են սկսվել
09.02.2014 | 16:14

Մոսկվայի Կիևսկի երկաթուղային կայարանի դիմաց գտնվող «Եվրոպայի առևանգումը» շատրվանային համալիրի մոտ երկու հոգի է ձերբակալվել: Եվրամայդանի համակիրներ Պավել Շելկովը և Դմիտրի Բարման մասնակցել են եվրամայդանի աջակցության ակցիային, որը պետք է տեղի ունենար ֆլեշմոբի տեսքով` դատարկ սպիտակ ցուցապաստառներով:
Երեկ Մոսկվայում օլիմպիական ժամացույցի մոտ նաև կենդանիների պաշտպան է ձերբակալվել, ով ակցիա է իրականացրել Սոչիում թափառող շների «մաքրման» դեմ: Բոլոտնի հրապարակում ակտիվիստը, ով ցանկացել է կարգախոսի ցուցապաստառը տանել հանրահավաք, նույնպես ձերբակալվել է: Նրա նկատմամբ գործ կհարուցվի ՆԳՆ աշխատակցի պահանջին ընդդիմանալու համար:
Երեկ նաև ձերբակալություններ են եղել Մանեժնի հրապարակում, ուր ի պաշտպանություն «Դոժդ» հեռուստաալիքի ֆլեշմոբ է տեղի ունեցել: Մասնակիցները բացել են անձրևանոցները և կանգնել: Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին ասել է, թե մարդկանց ձերբակալում են այն բանի համար, որ նրանք կանգնել են անձրևանոցով:

Դիտվել է՝ 3500

Մեկնաբանություններ