Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, անդրադառնալով Հայաստանում ատոմակայանի համար ամերիկյան փոքր ռեակտորների կառուցման հեռանկարին, հայտարարել է. «Կան հիմնավոր կասկածներ, որ նախագծի իրականացումը կնշանակի ներդրումներ Հայաստանի տնտեսությունում։ Ավելի շուտ, դա կլինի առքուվաճառքի գործարք, որը կկազմի երկրի տարեկան ՀՆԱ-ի մեկ երրորդից ավելին. վարկ, որը կվճարեն ոչ միայն հանրապետության ներկա, այլև ապագա սերունդները»։               
 

Դյորթգյոզյան եղբայրների շենքը Դոնի Ռոստովում

Դյորթգյոզյան եղբայրների շենքը Դոնի Ռոստովում
28.02.2014 | 11:26

Հացահատիկի խոշոր վաճառականներ Հովհաննես և Գրիգոր Դյորթգյոզյան եղբայրների (И. и Г. Дерткезовы) շենքը, որ կառուցվել է 1915 թ. Դմիտրիևսկայա թ. 126 (այժմ` Շահումյան թ. 110) հասցեում, համարվում էր քաղաքի ամենանշանավոր կառույցներից մեկը: Երկրորդ հարկում գտնվում էին եղբայրների առևտրատան գրասենյակը, ինչպես նաև տանտերերի բնակարանները, որոնք ունեին քաղաքակրթական վերջին նորույթներ` ջերմամատակարարում, կոյուղի, ջրամատակարարում:
Դյորթգյոզյանները սեփականատերեր էին մինչև 1922 թ., որից հետո այնտեղ բնակվել են որպես սովորական վարձակալներ:
Դոնի Ռոստովի քաղաքային վարչակազմի 1998 թ. որոշմամբ շենքը դասվել է տեղական նշանակության հուշարձանների կարգը և մտցվել պատմության ու մշակույթի հուշարձանների ցանկի մեջ:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 2856

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ