Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Բելառուսում հերթական մահապատիժն է իրականացվել

Բելառուսում հերթական մահապատիժն է իրականացվել
20.04.2014 | 14:50

Մինսկում գործող «Վյասնա» իրավապաշտպան կազմակերպությունը հայտնում է, որ Բելառուսում ևս մեկ դատապարտյալ է մահապատժի ենթարկվել։

23-ամյա Պավել Սելյունը անցած տարի մահվան էր դատապարտվել կնոջը և նրա սիրեկանին սպանելու համար։
Սելյունի մայրը ասել է՝ ինքն իր որդու փաստաբանից է իմացել, որ «դատավճիռը իրականացվել է»։ Երիտասարդի հարազատներին չեն տեղեկացրել, թե երբ են նրան մահապատժի ենթարկելու։ Օրենքով սահմանված կարգով` Բելառուսում մահապատժի ենթարկվողի հարազատներին մի քանի օր առաջ նամակով տեղեկացնում են մահապատժի մասին։
Բելառուսը եվրոպական միակ երկիրն է, որտեղ մահապատիժը արգելված չէ։

Դիտվել է՝ 3034

Մեկնաբանություններ