Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

ՄԻ պաշտպանի միջամտությամբ կանխվել է ապօրինի զորակոչը

ՄԻ պաշտպանի միջամտությամբ կանխվել է ապօրինի զորակոչը
19.06.2014 | 12:29

Օրերս Մարդու իրավունքների պաշտպանին է դիմել Գավառ քաղաքի բնակիչ և հայտնել, որ Գավառի զինկոմիսարիատից ահաբեկել են իր ուսանող որդուն ու պահանջել զինակոչի ներկայանալ ժամանակից շուտ: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ պաշտոնական կայքը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ զինկոմիսարիատից զանգահարել են նաև բուհի դեկանատ և արգելել տվյալ ուսանողից քննություն ընդունել: ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանի միջամտությամբ և պաշտպանության նախարարության համատեղ գործունեության արդյունքում ուսանողն ազատվել է վաղաժամ զինակոչից: ՄԻՊ կայքը հիշեցնում է, որ մարդու իրավունքների խախտումների դեպքում ՀՀ քաղաքացիները կարող են զանգահարել ՄԻՊ Թեժ գիծ` 116 հեռախոսահամարով:

Դիտվել է՝ 2825

Մեկնաբանություններ