Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Զեյնալովը դատապարտվել է 17 տարվա ազատազրկման Բիրյուլևոյում կատարած սպանության համար

Զեյնալովը դատապարտվել է 17 տարվա ազատազրկման Բիրյուլևոյում կատարած սպանության համար
29.07.2014 | 12:19

Մոսկվայի քաղաքային դատարանը 17 տարվա ազատազրկման է դատապարտել ադրբեջանցի Օրհան Զեյնալովին անցյալ տարի Մոսկվայի Բիրյուլևո շրջանում կատարած սպանության համար: Դատարանը Զեյնալովին մեղավոր է ճանաչել «Սպանություն» հոդվածով, որի առավելագույն պատիժը ցմահ բանտարկությունն է: Այս մասին հաղորդում է ria.ru-ն:

Ըստ մեղադրանքի՝ անցյալ տարվա հոկտեմբերի 10-ի գիշերը հարբած Օրհան Զեյնալովը վիճել է Եգոր Շչերբակովի հետ, հարձակվել վերջինիս վրա և դանակահարել նրան: Քննության ընթացքում Զեյնալովն առաջ է քաշել ինքնապաշտպանության տարբերակը, իսկ հետո բոլորովին հերքել իր մասնակցությունը տեղի ունեցածին: Դատախազը Զեյնալովի համար խնդրել է 18 տավա ազատազրկում: Դատախազի կարծիքով՝ մեղադրյալը նաև պետք է զոհվածի հորը վճարի 5 մլն ռուբլի:

Դիտվել է՝ 2586

Մեկնաբանություններ