Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, անդրադառնալով Հայաստանում ատոմակայանի համար ամերիկյան փոքր ռեակտորների կառուցման հեռանկարին, հայտարարել է. «Կան հիմնավոր կասկածներ, որ նախագծի իրականացումը կնշանակի ներդրումներ Հայաստանի տնտեսությունում։ Ավելի շուտ, դա կլինի առքուվաճառքի գործարք, որը կկազմի երկրի տարեկան ՀՆԱ-ի մեկ երրորդից ավելին. վարկ, որը կվճարեն ոչ միայն հանրապետության ներկա, այլև ապագա սերունդները»։               
 

Շանթ Հարությունյանը հիշեց Գեորգի Վանյանին

Շանթ Հարությունյանը հիշեց Գեորգի Վանյանին
30.07.2014 | 16:00

Այսօր Շանթ Հարությունյանի և իր համախոհների ընդմիջված դատական նիստը շարունակվեց տուժող ճանաչված ոստիկան Արա Մարտիրոսյանի հարցաքննությամբ, որին հարցեր էր ուղղում փաստաբան Արա Զաքարյանը:

Հարցերն ու դրանց տրվող պատասխաններն իրենց բնույթով չէին տարբերվում նախորդ ոստիկանների տված ցուցմունքներից:
Հետո ելույթ ունեցավ Շանթ Հարությունյանը: Այս անգամ նրա ուշադրության կենտրոնում էր հայտնվել հասարակական գործիչ Գեորգի Վանյանը:
«Որքան ուժգնանում են Ռուսաստանի ճնշումները Հայաստանի վրա, այնքան լկտի են գործում ԿԳԲ-ի գործակալները»: Շանթ Հարությունյանը հայտարարեց, որ նախկինում ինքը Գեորգի Վանյանին համարել է սկզբունքային մարդ, սակայն այսօր նա ինչ անում է, հայրենիքի դավաճանություն է: Շանթ Հարությունյանը եզրակացրել է, որ Գեորգի Վանյանը ոչ թե Ադրբեջանի կամ Թուրքիայի, այլ հենց Ռուսաստանի ԿԳԲ-ի գործակալն է. հակառակ դեպքում՝ նրան իր գործունեության համար կձերբակալեին: Իսկ Գեորգի Վանյանը զբաղված է դիվերսանտների իրավունքները պաշտպանելով: Շանթ Հարությունյանը նշեց, որ Կրեմլին թշնամի համարող որևէ անձ չի կարող պաշտպանել թուրքերին:
Շանթ Հարությունյանը նշեց, որ Հայաստանը պետք է Ադրբեջանի և Թուրքիայի հետ կնքի նոր պայմանագրեր, հաստատի նրանց հետ արժանապատիվ, իրավահավասար հարաբերություններ, որոնցում Ռուսաստանի դերակատարությունը կհավասարվի զրոյի: Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Ռուսաստանն անընդհատ ձգտում է թեժ պահել Հարավային Կովկասում իրավիճակը:
Ամբաստանյալներից Ավետիս Ավետիսյանն անդրադարձավ հեռուստաընկերություններին, որոնք բարոյազրկում են հասարակությանը: Ալեք Պողոսյանը շնորհավորեց Ավետիս Ավետիսյանի ծննդյան օրը, հիշեց, որ այսօր լրանում է նաև իր և իր կնոջ ամուսնության տասնհինգամյակը:
Ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանը, դիմելով պետական մեղադրողին, համոզմունք հայտնեց, որ նա հոգու խորքում համակրում է իրենց գաղափարները, քանի որ չի կարող չմտահոգվել իր զավակների ապագայով:
Վարդան Վարդանյանն անդրադարձավ ՌԴ-ում ծագումով արցախցի գործարար Լևոն Հայրապետյանի կալանավորմանը և ՀՀ-ում Արկադի Տեր-Թադևոսյանի ու Վահան Շիրխանյանի՝ այդ առթիվ արված հայտարարություններին, որոնցում նշված է, որ այն ռուսական ԿԳԲ-ի լարած թակարդն է, սակայն կապ չունի ռուսական կառավարության հետ:
«ԿԳԲ-ն հո ՍՊԸ՞ չէ, որ կապ չունենա ՌԴ-ի կառավարության հետ»,- հարց ուղղեց Վարդան Վարդանյանը:
Հետո նա մտահոգություն հայտնեց, որ մեր երկրում հերոս է համարվում շատ փող ունեցող մարդը, որ Հայաստանը հաղթող կողմ է, սակայն մինչ օրս չունի ոչ մի կենդանի հերոս:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 1-ին:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2654

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ