Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Յուրի Վարդանյանի որդին դատապարտվել է ազատազրկման

Յուրի Վարդանյանի որդին դատապարտվել է ազատազրկման
04.09.2014 | 13:27

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար, այժմ Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման: Դավիթ Վարդանյանը մեղադրվում էր ՀՀ ՔՕ 215-րդ հոդվածի 2-րդ մասի և 268-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառություն: Վարդանյանն այսօր, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած դատական նիստում, ասել է, թե զղջում է իր արածի համար: Նա նշել է, որ թմրանյութը ձեռք է բերել անձնական օգտագործման և ոչ մաքսանենգ նպատակներով ու որոշել է այլևս թմրանյութ չօգտագործել:

Դիտվել է՝ 2661

Մեկնաբանություններ