-
17.10.2020|
21:13
Իսրայելում ցույց է անցկացվում է Ադրբեջանին զենք վաճառելու դեմ. միջոցառումը ներառում է Հայֆայից Երուսաղեմ ավտոերթ և Կնեսետի շենքի մոտ ցույց: Ըստ կազմակերպիչների՝ մասնակցում են տասնյակ մեքենաներ և մի քանի հարյուր մարդ:
-
17.10.2020|
21:12
ՀՕՊ ստորաբաժանումներն այսօր ժամը 16:30-ից 17:45-ը ՀՀ օդային տարածքում խոցել են հակառակորդի երեք ԱԹՍ, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը: Եվս մեկ ԱԹՍ խոցվել է Արցախում:
-
17.10.2020|
21:06
Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարը այսօր հեռախոսազրույց է ունեցել իր Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովի հետ՝ հաղորդում է Թուրքիայի Anadolu գործակալությունը։
-
17.10.2020|
21:04
Վրաստանի ԱԳՆ-ն պնդում է, որ Թբիլիսին հավատարիմ է իր օդային տարածքով սպառազինությունների տարանցիկ փոխադրումներ թույլ չտալու խոստմանը.
-
17.10.2020|
20:59
Արցախում թուրքի անօդաչուն հարվածել է Ռուստամի մեքենային ու 26-ամյա որդին, հերոս որդին տեղում մահացել էր:
-
17.10.2020|
15:49
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Պաշտպանության նախարարության N զորամաս և հանդիպել առաջնագիծ ուղևորվող պահեստազորայիններին:
-
17.10.2020|
15:46
Ամեն մեկիցս առանձին ու անհատական է կախված հաղթանակը։ Ամեն մեկս պիտի հարց տանք, թե ինչ ենք արել հաղթանակի համար։ Ամեն օր պիտի ինքներս մեզ հարց տանք։ Սիրելի եղբայրներ, ավտոմեքենայի վրա ՀՀ եռագույնը գցելով ու հայրենասիրական երգի բարձր ձայնով Երևանում քշելով չեք նպաստում հաղթանակին։
-
17.10.2020|
15:44
Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե, իբր, հոկտեմբերի 17-ին խոցել են հայկական կողմին պատկանող Սու-25 ինքնաթիռ, հերթական ապատեղեկատվությունն է՝ ֆեյսբուքում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
-
17.10.2020|
15:42
Տարեց մի զույգ դանդաղ քայլում է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքի՝ դեպի բաց մնացած քիչ խանութներ տանող ճանապարհով, միաժամանակ առաջնագիծ են մեկնում տղամարդիկ, իսկ «Եվրոպա» հյուրանոցի դիմաց հավաքված լրագրողներն իրենց օրն են պլանավորում, գրում է Al Jazeera-ի թղթակիցն Արցախից:
-
17.10.2020|
15:41
Սիրիական Իդլիբի ապաէսկալացիոն գոտում, որտեղ այս տարվա մարտի սկզբից հրադադարի ռեժիմ է սահմանվել, մի քանի ամիս հարաբերական հանգստությունից հետո Թուրքիայի զինված ուժերը խոշոր զորակազմ են մտցրել: