Ադրբեջանի սկսած պատերազմն էթնիկ զտման նպատակ ունի, հայտարարել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ռուսաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Վաղ առավոտյան ժամը 08:30-ի շրջանում հարավային ուղղությամբ հակառակորդը կենտրոնացման շրջանից գրոհի փորձ է ձեռնարկել, սակայն, կորցնելով երեք միավոր ռազմական տեխնիկա և տալով ավելի քան քսան զոհ ու վիրավոր, Ջեբրայիլի մատույցներից գումարտակի կազմով դիմել է փախուստի։
Նիդերլանդների խորհրդարանը երկու բանաձև է ընդունել, որով արձանագրել է, որ Թուրքիան Սիրիայից ահաբեկիչներ է տեղափոխել Ադրբեջան: Խորհրդարանը կոչ է արել կառավարությանը` ԵԱՀԿ շրջանակներում գործնական քայլեր ձեռնարկել այդ փաստով հետաքննություն սկսելու նպատակով։
Եվրոպական խորհրդի անդամ Չարլի Վեյմերսը Եվրախորհրդարանում լիագումար նիստում կոչ է արել դատապարտել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Արցախում Թուրքիայի աջակցությամբ պատերազմ հրարելու համար
Ադրբեջանի ներկայացուցիչները ներողություն են խնդրել Իրանի տարածքում արկերի պատահական հարվածի համար՝ չորեքշաբթի հայտարարել է Իրանի փոխոստիկանապետ Քասեմ Ռեզային:
Մամուլում տարածվող լուրերը, որ վաղը՝ հոկտեմբերի 8-ին, Ժնևում կայանալու է հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև, չեն համապատասխանում իրականությանը. հանդիպում նախատեսված չէ, հայտարարել է ՀՀ ԱԳՆ-ն:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են:
Ընդհանուր ելույթներ, հասցեական ու անհասցե կոչեր և ոչ մի կոնկրետ առաջարկություն: ՄԱԿ-ը, որպես միջազգային թիվ մեկ կառույց, կորցնում է իր լրջությունն ու ազդեցիկությունը: Այն դարձել է պետությունների ղեկավարների հավաքատեղի, զրուցատաղավար, որտեղ դեռ ավանդույթի ուժով ձգտում են միջազգային պրոբլեմների համար համատեղ լուծումներ գտնել...