Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Սթիվեն Հոքինգը Հիգսի բոզոնի պատճառով կանխատեսել է ապոկալիպսիսը

Սթիվեն Հոքինգը Հիգսի բոզոնի պատճառով կանխատեսել է ապոկալիպսիսը
11.09.2014 | 12:11

Հայտնի ֆիզիկոս-տեսաբան և տիեզերագետ Սթիվեն Հոքինգը Հիգսի բոզոնի պատճառով կանխատեսել է աշխարհի վերջը, գրում է The Huffington Post-ը:
Նա համոզված է, որ բոզոնը կարող է ոչնչացնել աշխարհաստեղծ երկու կարևորագույն հիմքերը: Հոքինգն այս մասին գրել է նոր Starmus գրքում, որը լույս կտեսնի 2014 թ. հոկտեմբերին: Հոքինգի խոսքերով՝ երկրային պայմաններում փորձի ընթացքում կարող է ստեղծվել Հիգսի անկայուն բոզոնը, որը թունել կդառնա «կեղծ և իրական վակուումի» միջև: Հիգսի դաշտում ճեղքվածքի հետևանքով ամբողջ տիեզերքը մեկ այլ ֆիզիկական վիճակի մեջ կհայտնվի: Ընդ որում, այդ անցումը ակնթարթային կլինի: Հոքինգի հաշվարկների համաձայն՝ այդ նպատակի համար 100 միլիարդ գիգաէլեկտրավոլտ է անհրաժեշտ:

Դիտվել է՝ 3598

Մեկնաբանություններ