Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Սերգեյ Բեզրուկովը դատի է տվել «Россия 1» հեռուստաալիքին

Սերգեյ Բեզրուկովը դատի է տվել «Россия 1» հեռուստաալիքին
02.12.2014 | 17:04

Ռուս հայտնի դերասան Սերգեյ Բեզրուկովը դատի է տվել Համառուսական պետական հեռուստատեսային և ռադիոհեռարձակող ընկերությանը: Նա մտադիր է պահանջել 6 մլն ռուբլի՝ որպես բարոյական փոխհատուցում իր անձնական կյանք ներխուժելու համար։ Մոսկվայի Սավյոլովի դատարան դիմելու պատճառն «ՈՒղիղ եթեր» հաղորդումն է, որը հեռարձակվել է «Россия 1» հեռուստաալիքով հոկտեմբերի 21-ին։ Բեզրուկովի խոսքով՝ հաղորդման հեղինակները խախտել են իր՝ անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը։ Հաղորդման ընթացքում, առանց իր թույլտվության, նաև ցուցադրվել են նրա լուսանկարները։ Դատարանը գործը կքննի դեկտեմբերի 24-ին։

Դիտվել է՝ 2815

Մեկնաբանություններ