Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Վազգեն Խաչիկյանը դատապարտվեց 12 տարվա ազատազրկման

Վազգեն Խաչիկյանը դատապարտվեց 12 տարվա ազատազրկման
08.12.2014 | 18:29

Հայաստանի սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին պետ, ՀՀԿ անդամ Վազգեն Խաչիկյանն այսօր դատապարտվեց 12 տարվա ազատազրկման` պետբյուջեից միլիոնավոր դրամների յուրացման մեղադրանքով:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեկ տարով պակասեցրեց դատախազի պահանջած պատժաչափը:
Խաչիկյանի փաստաբան Ժորա Վարոսյանը կարծում է, որ դատավճիռը շատ խիստ է, և դատարանը հաշվի չի առել որևէ մեղմացուցիչ հանգամանք, ուստի պիտի բողոքարկվի: Փաստաբանի պնդմամբ՝ դատավորը

Դիտվել է՝ 2292

Մեկնաբանություններ