Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Արմեն Հարությունյանը երաշխավորվել է ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի պաշտոնում

Արմեն Հարությունյանը երաշխավորվել է ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի պաշտոնում
16.06.2015 | 15:11

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովը մեկ շաբաթ առաջ՝ հունիսի 9-10-ին Փարիզում, իր Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանին երաշխավորել է Եվրադատարանում Հայաստանի դատավորի պաշտոնում: ԵԽԽՎ բյուրոյի հաղորդագրության համաձայն, քվեարկության արդյունքում Հարությունյանը Լիանա Հակոբյանի նկատմամբ փոքր առավելության է հասել: Եվրադատարանում Հայաստանի դատավորը վերջնականապես ընտրվելու է ԵԽԽՎ ամառային նստաշրջանում, քվեարկությամբ:

Դիտվել է՝ 2192

Մեկնաբանություններ