Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Կեղծ գրոհ Փարիզի ոստիկանության վրա

Կեղծ գրոհ Փարիզի ոստիկանության վրա
08.01.2016 | 14:40

Ֆրանսիայի դատախազությունը պարզել է երեկ Փարիզի ոստիկանության կոմիսարիատի շենք ներխուժել փորձելիս սպանված տղամարդու ինքնությունը։ 20-ամյա երիտասարդը Մարոկկոյից էր, նախկինում ենթարկվել էր քրեական պատասխանատվության։ Հարձակման պահին նրա մոտ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման թղթե դրոշ է եղել, մսավաճառի դանակ և ինքնասպան ահաբեկչի կեղծ գոտի:

Դիտվել է՝ 1386

Մեկնաբանություններ