Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, անդրադառնալով Հայաստանում ատոմակայանի համար ամերիկյան փոքր ռեակտորների կառուցման հեռանկարին, հայտարարել է. «Կան հիմնավոր կասկածներ, որ նախագծի իրականացումը կնշանակի ներդրումներ Հայաստանի տնտեսությունում։ Ավելի շուտ, դա կլինի առքուվաճառքի գործարք, որը կկազմի երկրի տարեկան ՀՆԱ-ի մեկ երրորդից ավելին. վարկ, որը կվճարեն ոչ միայն հանրապետության ներկա, այլև ապագա սերունդները»։               
 

Սաուդյան Արաբիան խաղում է «նավթային պոկեր» և պարտվում

Սաուդյան Արաբիան խաղում է «նավթային պոկեր» և պարտվում
01.02.2016 | 19:32

Համաշխարհային նավթային շուկայում խաղը նման է պոկերի. նավթի խոշորագույն արտադրողները վնասներ են կրում, բայց ոչ ոք չի խոստովանում պարտությունը՝ գրում է The Wall Street Journal-ը: Նավթի գների թռիչքների և անկումների վրա ազդող գլխավոր խաղացողներից մեկը, ինչպես և նախկինում, Սաուդյան Արաբիան է: Արդեն միայն նա կարող է ազդել շուկայի՝ թեկուզև մասնակի կայունացման վրա: Դրա վառ ապացույցը անցյալ շաբաթ նավթի գնաճն էր այն հայտարարությունների ֆոնին, որ Էր Ռիադը հնարավոր է կրճատի նավթի արտադրության ծավալները: Սաուդյան Արաբիան վերջին ժամանակներս կորցրել է ոչ միայն մի քանի հարյուր միլիարդ դոլար, այլև շուկայի մասնաբաժինը, սակայն մինչև այժմ գործողություններ չի ձեռնարկում, այլ միայն ուսումնասիրում է մյուս խաղացողների քաղաքական և տնտեսական խաղաքարտերը, մասնավորապես՝ ԱՄՆ-ի, Իրանի և Ռուսաստանի: Նավթի արտահանումը կրճատելու հարցով Սաուդյան Արաբիային դրդելու գործում կարևոր դեր է խաղում Ռուսաստանը, որին Սիրիայի հակամարտության մեջ աջակցում է Իրանը: Ռուսական «առաջարկությունները, որոնք ներառում են քաղաքական և ռազմական փոխզիջումներ, կարող են իրադրությունը տեղաշարժել մեռյալ կետից և Սաուդյան Արաբիային համոզել առաջինը կրճատել արդյունահանումը»,- գրում է պարբերականը: Սաուդյան Արաբիայի տնտեսության վիճակը իրոք վատ է: CNBC վերլուծաբանների գնահատականներով՝ Էր Ռիադը 2018-ին կարող է սնանկանալ: Դեռևս Սաուդյան Արաբիան ունի ակտիվների նշանակալի պաշարներ, սակայն նավթային շուկայում ներկա միտումների պահպանման դեպքում դրանք կսպառվեն:

Դիտվել է՝ 3138

Մեկնաբանություններ