Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Ակնոցներ` ցմահ դատապարտյալներին

Ակնոցներ` ցմահ դատապարտյալներին
22.06.2016 | 17:30

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի համագործակցության արդյունքում կնքված պայմանագրի շրջանակներում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում շահագործման հանձնվեց դատապարտյալների համար նախատեսված մարզասրահը:

Բացմանը ներկա էին և ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզը, պատվիրակ Լորանս Կուտյուր-Գանյոն, քրեակատարողական վարչության և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը:

Նույն օրը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի և բժիշկ-ակնաբույժ Արմեն Մանուկյանի կողմից նախապես կազմակերպված և իրականացրած, տեսողության խնդիրներ ունեցող, ցմահ ազատազրկման դատապարտված շուրջ 70 անձանց տեսողության ստուգման արդյունքների հիման վրա «Նուբարաշեն» ՔԿՀ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համագործակցությամբ` հիմնարկի սոցիալապես անապահով 23 ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տրվեցին օպտիկական ակնոցներ:

Դիտվել է՝ 1348

Մեկնաբանություններ