Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Ո՞վ է «անհայտ անձը», ում անհնար է գտնել

Ո՞վ է «անհայտ անձը», ում անհնար է գտնել
10.10.2017 | 12:44

Ոստիկանության լրատվական ծառայությունը տեսանյութ է հրապարակել Երևանի կենտրոնում «Կոնվերս բանկ»-ում անհայտ անձի հարձակման դեպքի վերաբերյալ:
Անհայտ անձը գործարք կատարելու պատրվակով մտել է բանկ, թղթի վրա արված գրառումով սպառնացել է բանկի կառավարչին ու պահանջել գումար:

Գումարն ստանալուց հետո փախել է: Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ նախնական տվյալներով, բանկից հափշտակվել է տարբեր արժույթների մոտ 95 750 000 ՀՀ դրամին համարժեք կանխիկ գումար:

Դիտվել է՝ 1885

Մեկնաբանություններ