Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Ոստիկանությանը հանձնարարվել է նյութեր նախապատրաստել ԵՊՀ և Հանրային ռադիոյի շենքերում ընդդիմադիրների գործողությունների փաստերով

Ոստիկանությանը հանձնարարվել է նյութեր նախապատրաստել ԵՊՀ և Հանրային ռադիոյի շենքերում ընդդիմադիրների գործողությունների փաստերով
15.04.2018 | 11:08

ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանությանը հանձնարարել է ապրիլի 13-ին Երևանի պետական համալսարանի, իսկ 14-ին՝ Հանրային ռադիոյի շենքերում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորած մի խումբ անձանց իրականացրած գործողությունների փաստերի առթիվ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով նախատեսված կարգով նախապատրաստել նյութեր՝ քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունն ստուգելու նպատակով»։

Դիտվել է՝ 1620

Մեկնաբանություններ