Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Կալանքի տակ գտնվող քրդամետ Դեմիրթաշը Թուրքիայի նախագահի թեկնածու առաջադրվեց

Կալանքի տակ գտնվող քրդամետ Դեմիրթաշը Թուրքիայի նախագահի թեկնածու առաջադրվեց
26.04.2018 | 21:31

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» որոշում է կայացրել հունիսի 24-ի նախագահական ընտրություններում առաջադրել կուսակցության նախկին համանախագահ Սելահադթին Դեմիրթաշի թեկնածությունը: 2016-ի նոյեմբերի 4-ից Էդիրնեի բանտում կալանքի տակ գտնվող Դեմիրթաշի առաջադրման համար իրավական արգելքներ չկան:

Փաստաբանների գնահատմամբ՝ նա կշարունակի նախագահի թեկնածու մնալ, եթե նույնիսկ ազատազրկման դատապարտվի: «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» նախկին համանախագահը մեղադրվում է 2013-ին Ստամբուլում Նովրուզի տոնակատարության ժամանակ «ահաբեկչական խմբավորման քարոզչություն իրականացնելու» մեջ: Այս գործով դատական նիստը տեղի կունենա ապրիլի 30-ին՝ Ստամբուլի ծանր հանցագործությունների 26-րդ դատարանում: Նույն օրը կմեկնարկի կուսակցության նախընտրական քարոզարշավը:

Դիտվել է՝ 2068

Մեկնաբանություններ