Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Ուկրաինայում հակամարտող կողմերը հեռացնում են զորքերը առաջնագծից

Ուկրաինայում հակամարտող կողմերը հեռացնում են զորքերը առաջնագծից
12.11.2019 | 11:59

Կիևը և Ռուսաստանի աջակցությունը վայելող անջատողականները պնդում են, որ ավարտել են զորքերի և սպառազինության տեղափոխումը առաջնագծի երրորդ գոտուց: Այս քայլը փոխադարձ վստահության ամրապնդման միջոցառումներից մեկն է, որը կարող է ճանապարհ հարթել դեպի քառակողմ գագաթաժողով՝ կոչված վերջ տալու հակամարտությանը Լուգանսկի և Դոնեցկի շրջաններում։ Տարածքում ականազերծումը նախատեսվում է սկսել այսօր, երբ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության մոնիտորինգային խումբը կհավաստի, որ զորքերի և զինտեխնիկայի տեղափոխումն ավարտված է։

Դիտվել է՝ 1778

Մեկնաբանություններ