Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

Մխիթարյանը հայտավորված է Իստանբուլ Բաշաքշեհիրի հետ խաղին

Մխիթարյանը հայտավորված է Իստանբուլ Բաշաքշեհիրի հետ խաղին
27.11.2019 | 23:54

«Ռոման» ներկայացրել է թիմի հայտացուցակը Եվրոպա լիգայի 5-րդ տուրի «Իստանբուլ Բաշաքշեհիրի» դեմ խաղի համար, հաղորդում է Sky Italia-ն: Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից հետո առաջին անգամ ընդգրկվել է թիմի հայտացուցակում։ Դարպասապահներ. Պաու Լոպես, Կարդինալի, Ֆուզատո:


Պաշտպաններ. Սմոլինգ, Կոլարով, Սանտոն, Ֆասիո, Մանչինի, Սպինացոլա։
Կիսապաշտպաններ. Պելեգրինի, Պերոտի, Վերետու, Ձանիոլո, Դիավարա, Մխիթարյան։ Հարձակվողներ. Ջեկո, Չենգիզ, Կալինիչ, Անտոնուչի, Կլյույվերտ:
«Իստանբուլ Բաշաքշեհիրի»- «Ռոմա» հանդիպումը նոյեմբերի 28-ին է, ժամը՝ 21։55-ին։

Դիտվել է՝ 3121

Մեկնաբանություններ