Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Լիբիան ռազմական օգնության հարցով պաշտոնապես դիմել է Թուրքիային

Լիբիան ռազմական օգնության հարցով պաշտոնապես դիմել է Թուրքիային
27.12.2019 | 22:51

Լիբիան պաշտոնապես դիմել է Թուրքիային օդային, ցամաքային և ծովային ռազմական օգնության հարցով, որպեսզի կանխի գեներալ Խալիֆա Հաֆթարի հարձակումը: Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է Լիբիա զորք ուղարկելու պատրաստակամության մասին՝ նշելով, որ այդ խնդրանքով կդիմի խորհրդարանին: Նա նշել է, որ չեն պատրաստվում լուռ հետևել, թե ինչպես են ռուսաստանցի վարձկան զինվորականներն օգնում ապստամբ գեներալին: Էրդողանն առաջարկել է Լիբիայում ստեղծված իրավիճակը քննարկել ռուսաստանցի պաշտոնակցի հետ, Կրեմլն առայժմ չի արձագանքել: Մոսկվան կտրականապես հերքում է իր զինվորականների մասնակցությունը լիբիական քաղաքացիական պատերազմում:

Դիտվել է՝ 2095

Մեկնաբանություններ