Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Սիրիան մաքրվելու է անցանկալի օտարերկրյա ուժերից

Սիրիան մաքրվելու է անցանկալի օտարերկրյա ուժերից
27.12.2019 | 22:59

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խորհրդական Բուսեյնա Շաբանը ամերիկյան NBC-ի հետ զրուցում խոսել է Սիրիայի նավթային պաշարներով հարուստ տարածքներում օտարերյա ուժերի ներկայության վերաբերյալ։ Շաբանի խոսքերով, ոչ մի օտարերկրյա ուժ որևէ իրավունք չունի Սիրիայի բնական պաշարների նատմամբ։ Նա չի բացառել, որ սիրիական բանակը կարող է ռազմական գործողություններ իրականացնել ամերիկյան ուժերի դեմ, որոնք երկրի տարածքում վերահսկում են որոշ նավթահանքեր։ Ասադի խորհրդականը նաև անընդունելի է համարել թուրքական ուժերի ներկայությունը Սիրիայում՝ դրանց անվանելով «ահաբեկիչներ»: Նա հավելել է, որ իրենք մաքրելու են երկիրը անցանկալի օտարերկրյա ուժերից. «անկախ նրանից ամերիկյան, թե թուրքական ուժեր են»։

Դիտվել է՝ 2242

Մեկնաբանություններ