Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ երկխոսություն հաստատելու մտադրության մասին։ «Կարելի է բանակցություններ վարել ՈՒկրաինայի վերաբերյալ առանց Եվրոպայի մասնակցության, սակայն դա խաղաղության չի հանգեցնի, ուստի մենք որոշել ենք ուղիղ երկխոսություն հաստատել Ռուսաստանի հետ։ Եվ երբ մենք հասնենք ՈՒկրաինայում հակամարտության ավարտին, մեզ անհրաժեշտ կլինի փոխգործակցության կանոններ մշակել Ռուսաստանի հետ՝ հաշվի առնելով մեր անվտանգային շահերը»,- հայտարարել է Մակրոնը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
10.04.2020 | 11:34
Նա­յե­ցե՛ք հին ազ­գե­րին և տե­սեք` ո՞վ հա­վա­տաց Տի­րո­ջը և ա­մո­թով մնաց։ Կամ ո՞վ մնաց Տի­րոջ եր­կյու­ղի մեջ և հու­սա­հատ­վեց. կամ ո՞վ կան­չեց Տի­րո­ջը, և նա ան­տես ա­րեց նրան։ Ար­դարև, Տե­րը գթած է և ո­ղոր­մած, նե­րում է մեր մեղ­քե­րը և փր­կում է մեզ նե­ղու­թյան ժա­մա­նակ։ Վա՜յ վատ­թար սր­տե­րին, հու­սալք­ված ձեռ­քե­րին և այն մե­ղա­վո­րին, որ քայ­լում է եր­կու շա­վիղ­նե­րով։ Վա՜յ հու­սա­բեկ սր­տին, որ չի հա­վա­տում. դրա հա­մար էլ նա չի գտ­նի պաշտ­պա­նու­թյուն։
Սի­րա­քի ի­մաս­տու­թյու­նը 2. 11-15
Դիտվել է՝ 5818

Մեկնաբանություններ