Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Թուրքիայի հայտարարությունները Մակրոնն անվանել է վտանգավոր և չմտածված

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Թուրքիայի հայտարարությունները Մակրոնն անվանել է վտանգավոր և չմտածված
30.09.2020 | 16:52

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վտանգավոր ու չմտածված է համարում Թուրքիայի քաղաքական հայտարարությունները՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Թուրքիան հայտարարել էր, որ Ադրբեջանին կտրամադրի իր հայցած ցանկացած աջակցություն:

«Ես ուշադրություն դարձրեցի Թուրքիայի քաղաքական հայտարարություններին, որոնք ինձ համար չմտածված և վտանգավոր են թվում», - հայտարարել է Մակրոնը Ռիգայում Լատվիայի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Դիտվել է՝ 1452

Մեկնաբանություններ