Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Արայիկ Հարությունյան. Պետք է պատրաստ լինենք երկարատև պատերազմի

Արայիկ Հարությունյան. Պետք է պատրաստ լինենք երկարատև պատերազմի
01.10.2020 | 13:16

Վարձկանները դեռ որևէ երկրի օգուտ չեն տվել, դա պետք է հասկանա Ադրբեջանի ժողովուրդը, երեկ ասուլիսի ժամանակ ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն՝ ավելացնելով, որ այդ նույն վարձկանները փորձանք են հենց Ադրբեջանի ժողովրդի համար: Անդրադառնալով Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման հարցի քննարկմանը՝ Արցախի նախագահն ասաց.


«Քաղաքական օրակարգի հետ կապված բոլոր հարցերն ընթացքում են, որոշումը լինելու է այնպիսին, որ ապագայում քաղաքական դաշտում միջազգային հանրության կողմից Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման առումով մենք խնդիրներ չունենանք»: Նա ընդգծեց, որ պետք է պատրաստ լինենք երկարատև պատերազմի՝ ասելով. «Եթե դրան պատրաստ չլինենք՝ խնդիր կունենանք իրացնելու մեր կարևոր՝ այս երկրում ապրելու իրավունքի խնդիրը»: Նա ավելացրեց՝ «պաշտպանության բանակը հակառակորդին խաղաղություն է պարտադրելու»:

Դիտվել է՝ 1604

Մեկնաբանություններ