Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Հայաստանի ՊՆ-ը հերքում է Մինգեչաուրի, Խըզըի և Ապշերոնի թիրախավորման Բաքվի պնդումները

Հայաստանի ՊՆ-ը հերքում է Մինգեչաուրի, Խըզըի և Ապշերոնի թիրախավորման Բաքվի պնդումները
05.10.2020 | 12:30

ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հերքում է Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները, թե իբր ՀՀ տարածքից հարձակում է իրականացվել Մինգեչաուրի ուղղությամբ, դրանք որակելով հերթական կեղծիք։

«Հայաստանից Ադրբեջանի ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվել։ Սա ադրբեջանական կողմի հուսահատական ջղաձգումների հերթական արգասիք է», - Ֆեյսբուքում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Դիտվել է՝ 2048

Մեկնաբանություններ