Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Իսրայելի ՊՆ. Թուրքիան դեմ է Սիրիայում և Միջերկրական ծովի արևելքում տարածաշրջանային խաղաղությանը

Իսրայելի ՊՆ. Թուրքիան դեմ է Սիրիայում և Միջերկրական ծովի արևելքում տարածաշրջանային խաղաղությանը
05.10.2020 | 13:06

Իսրայելի ՊՆ նախարար Բենի Գանցը հայտարարել է, որ Թուրքիան դեմ է Սիրիայի հյուսիսում և Միջերկրական ծովի արևելյան մասում տարածաշրջանային խաղաղությանը: «Reuters»-ը հայտնում է, որ լրագրողների հետ զրույցում Բենի Գանցը Թուրքիային մեղադրել է տարածաշրջանի ապակայունացման ու խաղաղարար ջանքերին հակազդելու մեջ, կոչ է արել միջազգային ճնշումների միջոցով հասնել այդ պետության վարքագծի փոփոխությանը: Հղում անելով Թուրքիայի գործողություններին Սիրիայի հյուսիսում՝ Միջերկրական ծովի արևելյան մասում, նրա միջամտությանը Լիբիայում, Գանցը նշել է, որ այդ գործողությունները բերում են անկայունության:

Դիտվել է՝ 2002

Մեկնաբանություններ