Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Սերգեյ Լավրով. Անհրաժեշտ է մտածել Ղարաբաղում արյունահեղությունը կանխելու հստակ քայլեր

Սերգեյ Լավրով. Անհրաժեշտ է մտածել Ղարաբաղում արյունահեղությունը կանխելու հստակ քայլեր
05.10.2020 | 20:55

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե անհրաժեշտ է մտածել Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը կանխելու հստակ քայլեր։
Լավրովի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարները համատեղ հայտարարություն են նախապատրաստում ղարաբաղյան հակամարտության հարցով: Նա տեղեկացրել է, որ խնդրի շուրջ կապի մեջ է նաև Թուրքիայի և Իրանի հետ:
ՆԱՏՕ-ն մտահոգված է Լեռնային Ղարաբաղում իրավիճակով
ՆԱՏՕ-ն մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակով և կոչ է անում կողմերին երկխոսություն սկսել՝ հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Անկարայում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ ասուլիսի ժամանակ: «Մենք շատ ուշադիր հետևում ենք Ղարաբաղում իրավիճակին, հակամարտության կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն կրակը: Պետք է գործադրել բոլոր ջանքերը բանակցային ճանապարհով խաղաղ որոշման հասնելու համար»,- ասել է Ստոլտենբերգը:

Դիտվել է՝ 1554

Մեկնաբանություններ