Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Թուրքիան պատրաստ է Ադրբեջանին ցանկացած աջակցություն տրամադրել՝ ցանկացած ոլորտում

Թուրքիան պատրաստ է Ադրբեջանին ցանկացած աջակցություն տրամադրել՝ ցանկացած ոլորտում
06.10.2020 | 21:36

Թուրքիան պատրաստ է Ադրբեջանին ցանկացած աջակցություն տրամադրել՝ ցանկացած ոլորտում, եթե դրա կարիքը լինի՝ այսօր հայտարարել է ԱԳ նախարար Չավուշօղլուն Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հանդիպման ժամանակ։


«Ես եկել եմ Բաքու, որպեսզի ևս մեկ անգամ ի ցույց դնեմ իմ աջակցությունը եղբայրական Ադրբեջանին», - այցից առաջ գրել էր նա Թվիթերում։
Ալիևը երախտագիտություն է հայտնել Չավուշօղլուին և ընդգծել, որ Անկարայի աջակցությունը ոգևորում է Բաքվին։

Դիտվել է՝ 1432

Մեկնաբանություններ