Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Պուտինը կոչ է արել շուտափույթ հրադադար հաստատել Ղարաբաղում

Պուտինը կոչ է արել շուտափույթ հրադադար հաստատել Ղարաբաղում
07.10.2020 | 16:43

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կոչ է անում հնարավորինս շուտ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում:
«Բայց, ամեն դեպքում, մենք հորդորում ենք, և ես ցանկանում եմ դա նորից ասել, մենք կոչ ենք անում կրակը դադարեցնել, և դա պետք է արվի հնարավորինս շուտ», - ասել է նա «Ռոսիա 24» հեռուստաալիքին հարցազրույցում:

Դիտվել է՝ 2086

Մեկնաբանություններ