Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Գիշերը Ստեփանակերտի հրետակոծությունից տուժել է 3 քաղաքացիական անձ

Գիշերը Ստեփանակերտի հրետակոծությունից տուժել է 3 քաղաքացիական անձ
17.10.2020 | 15:09

Գիշերը հակառակորդը տարբեր զինատեսակներով ու կասետային ռումբերով հրթիռակոծել է Ստեփանակերտի կենտրոնական ու ծայրամասային մի քանի փողոցներ՝ զգալի վնաս հասցրել մարդկանց սեփական ունեցվածքին, ավերել բնակարաններ, հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Գիշերվա հրետակոծությունից տուժել է 3 քաղաքացիական անձ, նրանց տեղափոխել են հիվանդանոց: Նաև տնտեսական նշանակության մեկ օբյեկտի է հարված հասել: Ընդհանուր վնասների չափը ճշտվում է:


Ադրբեջանը հաղորդում է, որ գիշերը «Հայաստանը երկու հրթիռային հարված է հասցրել Գյանջային», կան զանգվածային ավերածություններ, առնվազն 12 զոհ, չորս տասնյակ վիրավորներ քաղաքացիական բնակչության շրջանում:
ՀՀ ՊՆ խոսնակը Ֆեյսբուքում գրել է. «Ի պատասխան ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից կամ ՀՀ ԶՈՒ կողմից որևէ տիպի կրակ չի վարվել Ադրբեջանի ուղղությամբ»:

Դիտվել է՝ 1936

Մեկնաբանություններ