Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Էրդողան. Բալկաններից մինչև Կովկաս, Ասիայից մինչև Աֆրիկա

Էրդողան. Բալկաններից մինչև Կովկաս, Ասիայից մինչև Աֆրիկա
21.10.2020 | 14:59

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն հոկտեմբերի 20-ին նախարարների հետ հերթական նիստից հետո հայտարարել է Ադրբեջանին աջակցելու մասին: Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան աջակցել և աջակցելու է Ադրբեջանի պայքարին՝ «օկուպացված» հողերի ազատագրման նպատակով: Նա ընդգծել է, որ Անկարան օգնության ձեռք է մեկնում բոլոր նրանց, ովքեր դիմում են աջակցության համար՝ «Բալկաններից մինչև Կովկաս, Ասիայից մինչև Աֆրիկա, և դա շարունակական բնույթ է կրելու»:

Դիտվել է՝ 1743

Մեկնաբանություններ