Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Արծրուն Հովհաննիսյան, Ցավոք, գիշերվա մարտերում ընկավ ընկերս՝ Վահեն, մյուս ընկերս՝ Սերգեյը վիրավորվել է

Արծրուն Հովհաննիսյան, Ցավոք, գիշերվա մարտերում ընկավ ընկերս՝ Վահեն, մյուս ընկերս՝ Սերգեյը վիրավորվել է
06.11.2020 | 15:58

Շուշիի շրջակայքի հրոսակախմբերի մաքրման աշխատանքները շարունակվում են՝ ֆեյսբուքում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ցավոք, գիշերվա մարտերում ընկավ ևս մի ընկեր: Վահե ջան, հավերժ փառք քեզ։ Վիրավորվել է մյուս ընկերս՝ Սերգեյը։ Հերոսներ եք դուք։»,- գրել է Հովհաննիսյանն ու հավելել՝ հաղթելու ենք։

Դիտվել է՝ 4125

Մեկնաբանություններ