Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Միհրան Հարությունյան. Մենք չէինք նահանջում․ մեզ զրկեցին մեր հայրենիքը պաշտպանելու իրավունքից

Միհրան Հարությունյան. Մենք չէինք նահանջում․ մեզ զրկեցին մեր հայրենիքը պաշտպանելու իրավունքից
12.11.2020 | 23:09

Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանն իր ինսթագրամյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել Արցախյան ճակատից և գրառում է կատարել` հայտարարելով, որ հայ ազգին զրկել են հայրենիքը պաշտպանելու իրավունքից:

«Եղբայրներ, ցավով պետք է նշեմ, որ ամեն բան չէ, որ մեր ուժերի սահմաններում է: Մենք այստեղ էինք, թողել էինք մեր ընտանիքները, հարազատներին և մտերիմներին: Այդքան մարդ մահացավ: Այդքան երիտասարդներ, որոնք այնքան շատ բան կհասցնեին անել այս կյանքում: Իրենց, իրենց ընտանիքների և ժողովրդի համար: Հազարավոր երեխաներ հաշմանդամ մնացին: Եվ այդ ամենը արվել է մեր հայրենիքի համար, ոչ ոք չի ասի, որ դա անիմաստ էր: Բայց ցավոք, ամեն ինչ չէ, որ մենք ենք որոշում: Մենք ինչ-որ ներկայացման մեջ ընկանք, ինչ-որ ֆիլմի, որի ռեժիսորները դիմակավոր մարդիկ էին: Մենք չէինք նահանջում: Մեր փոխարեն արդեն որոշել էին: Ես ոչ մի պահանջ չունեմ Արայիկ Հարությունյանից, որը այստեղ էր, և անում էր այն, ինչ կարող էր: Ես պատերազմի կողմնակից չեմ, բայց մեզ զրկեցին մեր հողը մինչև վերջ պաշտպանելու հնարավորությունից: Ավելի վատ ոչինչ լինել չի կարող:


Իմ ժողովուրդը անպարտելի ու անմահ է: Բոլորը տեսել են, թե ինչ է տեղի ունեցել: Ով էր այնտեղ, ով փախավ ռազմի դաշտից՝ պոչը խաղացնելով: Ես դերասան չեմ և չեմ խաղա այս կառավարական խաղերը: Մինչ նոր հանդիպում: Պինդ կաց իմ մեծ հայ ժողովուրդ: Ես ձեզ հետ եղել եմ, կամ և կլինեմ»:

Դիտվել է՝ 2782

Մեկնաբանություններ