Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, անդրադառնալով Հայաստանում ատոմակայանի համար ամերիկյան փոքր ռեակտորների կառուցման հեռանկարին, հայտարարել է. «Կան հիմնավոր կասկածներ, որ նախագծի իրականացումը կնշանակի ներդրումներ Հայաստանի տնտեսությունում։ Ավելի շուտ, դա կլինի առքուվաճառքի գործարք, որը կկազմի երկրի տարեկան ՀՆԱ-ի մեկ երրորդից ավելին. վարկ, որը կվճարեն ոչ միայն հանրապետության ներկա, այլև ապագա սերունդները»։               
 

Արա Այվազյան. Գերիների փոխանակման հարցը շատ զգայուն է և պահանջում է շուտափույթ լուծում

Արա Այվազյան. Գերիների փոխանակման հարցը շատ զգայուն է և պահանջում է շուտափույթ լուծում
07.12.2020 | 22:45

Ղարաբաղյան պատերազմի ժամանակ անհետ կորած զինծառայողների որոնման, գերիների և զոհերի մարմինների փոխանակման հարցը շատ զգայուն է և պահանջում է շուտափույթ լուծումա ասել է ԱԳ նախարար Արա Այվազյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը:

«Սա հատկապես կարևոր է ռազմագերիների հետ և ոչ միայն, բառի բուն իմաստով, բարբարոսական վերաբերմունքի վերաբերյալ ստացվող հաստատված բազմաթիվ փաստերի ֆոնին: Այս հարցերի թվում է հայկական կրոնական և մշակութային վայրերի պահպանման հարցը: Մենք հույս ունենք, որ Ռուսաստանը, ինչպես ազգային, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, կխթանի ինչպես այդ հարցերի լուծումը, այնպես էլ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, որն իրականացնելու է համանախագահության ինստիտուտի հետագա գործունեությունը», - ասել է նախարարը: Նա ընդգծել է, որ դաշնակցային համագործակցությանը զուգընթաց պատրաստ է դիտարկել երկկողմ հարաբերությունների հիմնական ասպեկտները քաղաքական, պաշտպանական, առևտրի, տնտեսական և հումանիտար ոլորտներում, քննարկել ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում և ԱՊՀ-ում իրականացվող բազմակողմ օրակարգը, ՄԱԿ-ում և ԵԱՀԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում դիրքերի արտաքին քաղաքականության համակարգման հարցերը: «Վստահ եմ, որ այցի արդյունավետության վրա փոխադարձ ուշադրությունը կնպաստի դաշնակցային համագործակցության հետագա զարգացմանը, Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանը», - նշել է Արա Այվազյանը:

Դիտվել է՝ 2179

Մեկնաբանություններ