Հայաստանին ամերիկյան ներդրումներ խոստանալը կարող է բլեֆ լինել՝ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Դուդչակը։ «Գումարների տարօրինակ չափեր են նշվում, հարց է՝ ո՞վ է վճարելու իրականում։ Բազմիցս է պատահել, երբ Թրամփի հայտարարություններն արվել են զուտ տպավորություն գործելու համար։ Այս հայտարարությունը կարող է ուղղված լինել էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի աճին, և դա նրանց բավարար է։ Այդ ներդրումները չեն լինելու»,- շեշտել է փորձագետը։               
 

Ասում են...

Ասում են...
22.06.2023 | 21:19

Իրանը խնդիրներ չունի Ադրբեջանի և Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով տրանսպորտային կապ հաստատելու առումով։ Շուրջ քսան տարի Իրանն Ադրբեջանին հնարավորություն է տվել օգտագործել իր տարածքը Նախիջևանի հետ հաղորդակցության համար։

Հիմա էլ այս ճանապարհը բաց է ադրբեջանական մեքենաների համար։

Եթե Հայաստանը թույլ չտա իր տարածքով Նախիջևանի հետ տրանսպորտային կապ հաստատել, ապա մենք պատրաստ ենք մեր տարածքով Նախիջևանի հետ կապող ավելի լավ ճանապարհ կառուցել։

Ադրբեջանը, Նախիջևանն ու Թուրքիան պետք է կապված լինեն իրանական հողերով։

Երկու երթուղիներով էլ Թուրքիան կարող է հեշտությամբ տեղափոխել իր ապրանքները Կենտրոնական Ասիա:

Բայց եթե նրանք ասում են, որ ուզում են հողի սեփականություն, այլ ոչ թե փոխադրում, ապա դա չի համապատասխանում միջազգային նորմերին և ազգերի ու կառավարությունների ինքնիշխանությանը։

Այաթոլլա Ալի Խամենեի

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ

Դիտվել է՝ 165469

Մեկնաբանություններ