Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, անդրադառնալով Հայաստանում ատոմակայանի համար ամերիկյան փոքր ռեակտորների կառուցման հեռանկարին, հայտարարել է. «Կան հիմնավոր կասկածներ, որ նախագծի իրականացումը կնշանակի ներդրումներ Հայաստանի տնտեսությունում։ Ավելի շուտ, դա կլինի առքուվաճառքի գործարք, որը կկազմի երկրի տարեկան ՀՆԱ-ի մեկ երրորդից ավելին. վարկ, որը կվճարեն ոչ միայն հանրապետության ներկա, այլև ապագա սերունդները»։               
 

Դեռ երեկ նրանք ոգեշնչվում էին Արցախով

Դեռ երեկ նրանք ոգեշնչվում էին Արցախով
23.06.2023 | 17:12

Միայնության ու ամբողջական շրջափակման մատնված Արցախի ներկա կացությունն ուղղակի հետևանք է հետևյալ դառը իրողության.

Հայաստանում ներկա պահին գերիշխում է այլասերված ու բարոյազուրկ հանրությունը՝ զերծ մարդկային ու ազգային նվազագույն արժանապատվությունից: Հանրության մեծամասնությունն իր մեջ ուժ չգտավ վեր կանգնելու իշխող դավադիր ուժի «պիթոնյան դյութանքից»:

Կառավարական վերին աթոռակիրները, և նրանց սպասարկու ծախու «գվարդիան», ամեն օր, քարոզչական հսկայական ռեսուրսներով, խաբեությամբ, մորթապաշտությամբ ու օտարամտությամբ, բարոյալքում և զոմբիացնում են հազարավոր մարդկանց, նրանց վերածում անկարող, հնազանդ, քաղաքացիական գիտակցությունից ու պատասխանատվությունից զուրկ զանգվածի:

Դեռ երեկ այդ մարդկանց մեծ մասը հպարտանում ու ոգեշնչվում էր Արցախով, երդվում նրա արևով: Այսօր Արցախն ուրացողներին և թշնամուն հանձնողներին, ցինիկ ազատությամբ, իսկ ավելի հաճախ՝ լուռ ու անտարբեր կեցվածքով կամ էլ, իբր, «ոսկե միջինը» դավանելով, պաշտպանում ու մեծարում են:

Ինչպե՞ս պետք է վարվի արցախյան հանրույթը նման զանգվածի հետ:

Կասկած չկա՝ Արցախը հաղթահարելու է այս փորձությունը, կրկին վերգտնելու է իր խաղաղ ու ապահով կյանքը, սակայն կարևոր հարցերից մեկը մնալու է առկախ՝ ինչպե՞ս պետք է արցախցիները վերաբերվեն իրենց դավողների հետ:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Կոլաժը`ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 3603

Մեկնաբանություններ