Հայաստանին ամերիկյան ներդրումներ խոստանալը կարող է բլեֆ լինել՝ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Դուդչակը։ «Գումարների տարօրինակ չափեր են նշվում, հարց է՝ ո՞վ է վճարելու իրականում։ Բազմիցս է պատահել, երբ Թրամփի հայտարարություններն արվել են զուտ տպավորություն գործելու համար։ Այս հայտարարությունը կարող է ուղղված լինել էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի աճին, և դա նրանց բավարար է։ Այդ ներդրումները չեն լինելու»,- շեշտել է փորձագետը։               
 

Ամենավտանգավոր ձևակերպումը, որ երբևէ եղել է այս 30 տարվա ընթացքում

Ամենավտանգավոր ձևակերպումը, որ երբևէ եղել է այս 30 տարվա ընթացքում
22.07.2023 | 12:12

Հայաստանը երբեք չի եղել Ղարաբաղյան կոնֆլիկտի, հակամարտության կողմ:

Երբեք:

1995 թ. ԵՀԱԿ Բուդապեշտի Գագաթնաժողովը հաստակ բանաձևեց՝

Ղարաբաղյան հակամարտությունն ունի երկու կողմ՝

Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետություն:

Հայաստանը հանդիսանում է բանակցության կողմ:

Գագաթաժողովը մերժեց Թուրքիայի հայտը որպես բանակցող կողմ հանդես գալ, հիմք ընդունելով ՀՀ նախագահ Տեր Պետրոսյանի առարկությունները:

Հիմա՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության առաջին հոդվածով, Հայաստանը դառնում է հակամարտության կողմ:

Սա ամենավտանգավոր ձևակերպումն է. որ երբևէ եղել է այս 30 տարվա ընթացքում:

Սա Սյունիքը, ոչ թե ինչ-որ Զանգեզուրի միջանցք, այլ ողջ Սյունիքը` Ջերմուկով ու Ամուլ սարով հանդերձ, Ադրբեջանին հանձնելու իրավական հիմք է:

Ադրբեջանական զորքերն էլ, կանգնած Ջերմուկի մատույցներում, սպասում են դրան:

Հակամարտության կողմ ճանաչված ու պարտված Հայաստանի վզին միջազգային դատարանը՝ Լոնդոնի արբիտրաժային դատարանը, կդնի Ադրբեջանի պահանջած 50-ից 85 միլիարդ դոլլարի կոնտրիբուցիան:

Ոչ վճարունակ Հայաստանից դատարանն այդ արժեքին համապատասխան տարածք բռնագանձելու որոշում կընդունի:

Եվ ադրբեջանական բանակն էլ կիրականացնի այդ որոշումը:

Զարմանալին այն է, որ միայն ես, իմ անգրագետ հալով դա տեսնում եմ այսքան պարզ ու էլ ոչ ոք այդ մասին չի էլ խոսում...

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5036

Մեկնաբանություններ

Երբ բովանդակությունը որոշողը քաշն է