«Հայաստանը, անշուշտ, ազատ է աշխատել այն գործընկերների հետ, որոնց հետ հարկ կհամարի, սակայն ամերիկյան տեխնոլոգիաների օգտին կատարված ընտրությունը հարցեր է առաջացնում,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։- 9 միլիարդ դոլար արժողությամբ փոքր մոդուլային ռեակտորների կառուցման նախագծի վերաբերյալ որևէ կոնկրետ մանրամասն չի ներկայացվել։ Ռուսական կողմի տեղեկություններով՝ խոսքը ոչ թե ԱՄՆ-ի ուղղակի ներդրումների, այլ մի սխեմայի մասին է, որի դեպքում վճարելու է հայկական կողմը»:               
 

Թամաշա են անում դիվան-բաշիները

Թամաշա են անում դիվան-բաշիները
15.08.2023 | 16:17

Վաչկատունը եկել՝

տան կռիվ է տալիս,

լիրբ բերանը մինչև

պորտը բացել,

մի հաչալ է հաչում,

մի ոռնոց է դրել,

թե՝ ալլահը վկա,

էս իմ տունն է,

հայը, զոռով-շառով,

եկել-տեր է կանգնել:

Կողքի դարպասներից,

հեռու ամրոցներից

գլուխները հանել,

թամաշա են անում

դիվան-բաշիները,

կամ ծպտուն չեն հանում,

կամ շիրա են տալիս,

կամ էլ խիստ զարմանում՝

թե խի՞ էսքան տարի

մի դռան շան պես

յոլլա չեն գնում

էս դուռ-դրկիցները:

Սրանց պատասխանի

ժամանակն էլ կգա,

հիմա վաչկատունին

մեր դռնից քշելու

ու հենց իր բնի մեջ

խեղդելու ժամն է,

ու երբ թփրտացող

կաղկանձն էլ կտրվի,

կասկածող կմնա՞՝

ով է էս կողմերում

ՏԵՐԸ,

և ով՝

ՇՈՒՆԸ:

Լիլի Մարտոյան

Դիտվել է՝ 8167

Մեկնաբանություններ