ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է հայտնի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի դեմ գործով հիշատակված ավելի քան 300 նշանավոր գործիչների անունները։ Ցուցակում ընդգրկված են նախկին նախագահներ Բիլ Քլինթոնը, Բարաք Օբաման և Ջո Բայդենը, նախկին փոխնախագահ Քամալա Հարիսը և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին, բազմամիլիարդատերեր Բիլ Գեյթսը և Մարկ Ցուկերբերգը, երաժիշտներ Բոնոն և Բիյոնսեն, կինոռեժիսոր Վուդի Ալենը։               
 

Կա խնդրի լուծման այլ տարբերակ

Կա խնդրի լուծման այլ տարբերակ
22.09.2023 | 16:47

Փաստորեն արցախցիների Հայաստան տարհանման դեպքում կիրագործվի թուրքերի երազանքը: Այսինքն Արցախը նվեր կստանան առանց հայերի։

Էմոցիոնալ ֆոնի հիման վրա իմ որոշ ֆեյսբուքյան ընկերներ անընդհատ դա են կրկնում։

Չգիտեմ, ուղղորդվա՞ծ են, թե` ոչ ։

Բայց կա խնդրի լուծման այլ տարբերակ։ Պարզապես ազատագրվում է Քարվաճառը, որով Արցախը միանում է Հայաստանին։

Քարվաճառի վրա մեր վերահսկողությամբ միանգամից ապահովագրվում է թե՛ Արցախն իր բնակչությամբ, թե՛ Հայաստանի անվտանգությունը։

Ներկա սպառազինության տեխնիկական ցուցանիշները թույլ են տալիս ենթադրելու, որ Քարվաճառը մեկ շաբաթում կարելի է ազատագրել։

Եթե մեր շտաբը հստակ գործողության ծրագիր մշակի։ Եվ արբանյակների միջոցով նկարահանված թշնամու դիրքերը ճշգրիտ հրթիռակոծվեն, ապա տեղանքը կսանրի լեռնային դեսանտը։

Ճիշտն ասած, նույնիսկ չգիտեմ, թե մենք ունե՞նք այդ անհրաժեշտը։

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հայ «աֆղանցիների» երկու վաշտ կար, որոնք առաջին պատերազմի ժամանակ կարևորագույն խնդիրներ լուծեցին։

Մեր ապուշները պատերազմից հետո այդ տղաներին ցաքուցրիվ արեցին։

Դեսանտնիկների շկոլա չհիմնադրեցին։

Իսկ թուրքը, որն առաջին պատերազմի ժամանակ չուներ նման տղաներ, հետագայում շատերին ուղարկեց Թուրքիա վերապատրաստման, արդեն դեսանտային գումարտակներ նույնիսկ ունի։

Սակայն պարզապես գենետիկորեն հնարավոր չէ, որ ազերը մեր տղաներից ավելի դիպուկ լինի, կամ ճիշտ կողմնորոշվող։

Դա ապացուցված փաստ է։

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Դիտվել է՝ 9897

Մեկնաբանություններ