Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ երկխոսություն հաստատելու մտադրության մասին։ «Կարելի է բանակցություններ վարել ՈՒկրաինայի վերաբերյալ առանց Եվրոպայի մասնակցության, սակայն դա խաղաղության չի հանգեցնի, ուստի մենք որոշել ենք ուղիղ երկխոսություն հաստատել Ռուսաստանի հետ։ Եվ երբ մենք հասնենք ՈՒկրաինայում հակամարտության ավարտին, մեզ անհրաժեշտ կլինի փոխգործակցության կանոններ մշակել Ռուսաստանի հետ՝ հաշվի առնելով մեր անվտանգային շահերը»,- հայտարարել է Մակրոնը։               
 

Սրանք գործում են պրոթուրքական կենտրոնների ծրագրի շրջանակում

Սրանք գործում են պրոթուրքական կենտրոնների ծրագրի շրջանակում
29.11.2023 | 21:01

Այս իշխանության քաղաքականության հիմքը եղել է և կա ՀՀ տարածքային ամբողջականության խախտումը՝ խաղաղությամբ փաթեթավորված թեզով, որը ոչ այլ ինչ է, քան ռազմաքաղաքական խարդախություն։

Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա իրական իշխանություն, որը պետք է հիմնվի և առաջ շարժվի պետականության հիմնասյուներն ամրացնելու օրակարգով, բոլոր ուղղություններով փոխադարձ վստահության ստեղծման և դաշնակիցներ ձեռք բերելու հավասարակշիռ քաղաքականությամբ։

Այս դրածոները զբաղված են միայն ՀՀ-ն բոլորի հետ թշնամացնելով։

Եվ սա գիտակցված և նպատակաուղղված են անում՝ պրոթուրքական կենտրոնների ծրագրի շրջանակում։

Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 5274

Մեկնաբանություններ

լոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am