Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին, ընդհակառակը, այն պարտվող կլինի՝ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Մենք շարունակելու ենք բացատրել, որ նման ռազմական սրացումը և լարվածության աճը կհանգեցնեն մեր տարածաշրջանում ավելի մեծ անորոշության։ Քանի դեռ դիվանագիտության դուռը բաց է, հույս կա։ Մենք կպահպանենք և կամրապնդենք այդ հույսը»,- ընդգծել է Էրդողանը։               
 

Փոշիացան ներքաղաքական ճգնաժամով Ռուսաստանը կազմաքանդելու Արևմուտքի հույսերը

Փոշիացան ներքաղաքական ճգնաժամով Ռուսաստանը կազմաքանդելու Արևմուտքի հույսերը
18.03.2024 | 21:05

Հակամարտության ուկրաինական թատերաբեմում երեկ արձանագրվեց կարևոր բեկում, շատ ավելի կարևոր, քան ռազմաճակատի ճեղքումը կլիներ մի քանի ուղղություններով։ Խնդիրը կայանում է նրանում, որ Ուկրաինայի վրա կատարված արևմտյան խաղադրույքը չէր նախատեսում ռազմաճակատում Ուկրաինայի հաթանակ, ինչի մասին ընդհուպ մինչև նախորդ տարվա աշուն շարունակ կրկնում էր արևմտյան քարոզչամեքենան։ Այն նախատեսում էր ներքաղաքական ճգնաժամի առաջացում Ռուսաստանում, ինչի անհաղթահարելիությունը կհանգեցնի վերջինիս պարտությանը, ինչպես Առաջին աշխարհամարտում։ Իսկ Ռուսաստանի նախագահը (անկախ նրանից` ով ինչպես է վերաբերվում նրա անհատականությանը), պատերազմական վիճակում վերցրեց ու անցկացրեց ընտրություններ` մեկընդմիշտ փոշիացնելով ներքաղաքական ճգնաժամով Ռուսաստանը կազմաքանդելու Արևմուտքի հույսերը։

Առանցքային այս բեկումը հաշված ամիսների ընթացքում արտացոլվելու է ռազմաճակատում։ Հատկապես, որ Մյունխենի անվտանգության վերջին գագաթաժնողովի շրջանակներում հնչեցված հիմնական նարատիվն այլևս Ռուսաստանին անվերապահ պարտության մատնելը չէր, այլ հաղթել թույլ չտալն ու ուկրաինական բանակը փլուզումից փրկելը։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 3090

Մեկնաբանություններ