Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, անդրադառնալով Հայաստանում ատոմակայանի համար ամերիկյան փոքր ռեակտորների կառուցման հեռանկարին, հայտարարել է. «Կան հիմնավոր կասկածներ, որ նախագծի իրականացումը կնշանակի ներդրումներ Հայաստանի տնտեսությունում։ Ավելի շուտ, դա կլինի առքուվաճառքի գործարք, որը կկազմի երկրի տարեկան ՀՆԱ-ի մեկ երրորդից ավելին. վարկ, որը կվճարեն ոչ միայն հանրապետության ներկա, այլև ապագա սերունդները»։               
 

Հաշվի առնելով արտահանման ուղղությունը՝ անգամ 1 կՎտ.ժ-ը ձեռք է բերում կարևոր գեոտնտեսական նշանակություն

Հաշվի առնելով արտահանման ուղղությունը՝ անգամ 1 կՎտ.ժ-ը ձեռք է բերում կարևոր գեոտնտեսական նշանակություն
24.11.2024 | 06:55

Վրացական պաշտոնական վիճակագրությունն ուսումնասիրելիս՝ բացահայտեցի մի չափազանց հետաքրքիր տվյալ:

2024 թ. առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստանը Վրաստանի տարածքով Թուրքիա է արտահանել 60 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիա:

Առայժմ բարդ է ասել՝ ինչ գործարք է սա: Արդյո՞ք խոսքը հայ-թուրքական սվոփային գործարքի մասին է, թե՞ ոչ:

Առաջին մոտեցմամբ կարող եմ ենթադրել, որ այս գործարքի կողմ է հանդես գալիս Հայաստանի կառավարության կողմից լիցենզավորված էլեկտրաէներգետիկ թրեյդեր-կազմակերպություններից մեկը (կամ մի քանիսը), ինչը լիովին տեղավորվում է շուկայի ազատականացման ծրագրի մեջ (հիշեցնեմ, որ 2022 թ.-ի փետրվարի 1-ից մեկնարկել է Հայաստանի էլեկտրաէներգետիկ շուկայի փուլային ազատականացումը):

Իհարկե, 60 մլն կՎտ.ժ-ը բավականին փոքր ցուցանիշ է, բայց հաշվի առնելով արտահանման ուղղությունը՝ անգամ 1 կՎտ.ժ-ը ձեռք է բերում կարևոր գեոտնտեսական նշանակություն:

Տվյալ հարցը լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի:

Առաջիկայում կփորձեմ հնարավորինս մանրամասն անդրադառնալ դրան:

Վահե ԴԱՎԹՅԱՆ

Ք.գ.դ., պրոֆեսոր

Դիտվել է՝ 3671

Մեկնաբանություններ