Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, անդրադառնալով Հայաստանում ատոմակայանի համար ամերիկյան փոքր ռեակտորների կառուցման հեռանկարին, հայտարարել է. «Կան հիմնավոր կասկածներ, որ նախագծի իրականացումը կնշանակի ներդրումներ Հայաստանի տնտեսությունում։ Ավելի շուտ, դա կլինի առքուվաճառքի գործարք, որը կկազմի երկրի տարեկան ՀՆԱ-ի մեկ երրորդից ավելին. վարկ, որը կվճարեն ոչ միայն հանրապետության ներկա, այլև ապագա սերունդները»։               
 

Wildberries-ը «միացավ» ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները փոխելու Ալիև Իլհամի նախաձեռնությանը

Wildberries-ը «միացավ» ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները փոխելու Ալիև Իլհամի նախաձեռնությանը
23.02.2025 | 04:55

Ուրեմն, Հայաստանում գործում է «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքը: Լավն է այն, թե վատը էական չէ: Օրենքը գործում է, հետևաբար` համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը:

Համաձայն օրենքի 23-րդ հոդվածի, «Սպառողն իրավունք ունի փոխարինելու կամ վերադարձնելու պատշաճ որակի ապրանքն իրեն հանձնելու օրվանից 14 օրվա ընթացքում, եթե վաճառողն ավելի երկար ժամկետ չի հայտարարել»:

Շատ պարզ է և հստակ: Մի խոսքով, «ուչաստկովու գործ է», սակայն ...

Պարզվում է` Հայաստանում Wildberies-ի «ներքին կանոնակարգը» ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող օրենքից ավելի մեծ իրավաբանական ուժ ունի:

Մասնավորապես` Wildberies-ը հրաժարվում է փոխարինել կամ վերադարձնել ռադիոէլեկտրոնային սարքերը:

Լավ է դա, թե վատ չգիտեմ:

Գիտեմ միայն, որ ՀՀ Սահմանադրությունը և օրենքները փոխելու նախաձեռնողն Ալիև Իլհամն է:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 3734

Մեկնաբանություններ