«Հայաստանը, անշուշտ, ազատ է աշխատել այն գործընկերների հետ, որոնց հետ հարկ կհամարի, սակայն ամերիկյան տեխնոլոգիաների օգտին կատարված ընտրությունը հարցեր է առաջացնում,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։- 9 միլիարդ դոլար արժողությամբ փոքր մոդուլային ռեակտորների կառուցման նախագծի վերաբերյալ որևէ կոնկրետ մանրամասն չի ներկայացվել։ Ռուսական կողմի տեղեկություններով՝ խոսքը ոչ թե ԱՄՆ-ի ուղղակի ներդրումների, այլ մի սխեմայի մասին է, որի դեպքում վճարելու է հայկական կողմը»:               
 

Չեմ հիշում մի դեպք, որ Լֆիկ Սամոն փորը ցցած, լկտի տոնով լրագրողներին պատասխաներ

Չեմ հիշում մի դեպք, որ Լֆիկ Սամոն փորը ցցած, լկտի տոնով լրագրողներին պատասխաներ
29.05.2025 | 10:29

Ապարանում Սամվել Ալեքսանյանը լրագրողներին ասում է.

«Յան տվեք, իշխանությունների հետ շատ լավ ենք, ոչ մեկ մեզ չի փակում»:

Ես չեմ հիշում մի դեպք, որ Լֆիկ Սամոն վինիրի պրոթեզները ցուցադրելով, փորն էլ ցցելով, լկտի տոնով լրագրողներին պատասխաներ։

Ինչ տեսել է նիկոլ&աննա և նրանց խունտայից, փաստորեն դա էլ ընդօրինակել է։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2655

Մեկնաբանություններ