Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ ԵՄ երկրները հասկանում են առաջնագծում տիրող իրական վիճակը և գիտակցում են, որ ՈՒկրաինան պարտվում է հակամարտությունում։ «Զելենսկին հաճախ է մասնակցում Եվրոպական խորհրդի նիստերին։ Երբ նրան հարցնում ենք ռազմական իրավիճակի մասին, նա պատասխանում է. «Մենք հաղթում ենք»: Իրականում բոլորս գիենք, որ պարտվում են,- ասել է Ֆիցոն։                
 

Առաջիկայում Ադրբեջանը ստիպված կլինի դիմակայել ներքին և արտաքին բազմաթիվ մարտահրավերների

Առաջիկայում Ադրբեջանը ստիպված կլինի դիմակայել ներքին և արտաքին բազմաթիվ մարտահրավերների
29.06.2025 | 18:37

Արցախի հարցը չի՛ կարող փակված լինել, անկախ նրանից, թե ով ու ինչ թուղթ կստորագրի։ Սա տեղային խնդիր չէ, այլ ավելի քան գլոբալ հետաքրքրություն ներկայացնող խնդիր է, քան այս պահին ենթադրելի է կամ թվում է։

Եվս մի քանի տարի Ադրբեջանը կկարողանա վայելել ներկա կիսափլված աշխարհակարգի ընձեռած հնարավորությունները, որից հետո կսկսվի ռեգրես:

Ադրբեջանի խնդիրներն ավելին են, քան դրանք տեսանելի են այսօր, գնալով ավելի են խորանալու, ընդհուպ մինչև ներքին բախումներ, իշխանության համար մոլի պայքար` իսլամիստական և աշխարհիկ ուժերի կողմից, անջատողական շարժումներ:

Այս հեռանկարը վաղ թե ուշ կստիպի Ադրբեջանին գնալ Հայաստանի հետ հարաբերությունների այնպիսի կարգավորման, որպեսզի վասալային փոխհարաբերություններ առաջանան, որպիսի պայմաններում Ադրբեջանի ներքին խնդիրներում Հայաստանը արտաքին խնդիր չի ստեղծի Ադրբեջանի համար։ Ահա թե ինչու է Բաքուն ամեն կերպ փորձում իրեն ապահովագրել, իր երկրի հնարավոր բոլոր մոլեռանդ և ռեակցիոն խմբերին «արեւմտյան ադրբեջան» կեղծ և հնարաովի թեզի ներքո արտահանել Հայաստան և նպաստել ապակայունացման ռիսկը հենց Հայաստանում առաջացնելուն։

Ադրբեջանի համար բարենպաստ շրջանը ավարտվելու է և առաջիկայում Ադրբեջանը ստիպված կլինի դիմակայել ներքին և արտաքին բազմաթիվ մարտահրավերների, որոնք ո՛չ իր քաշով են ու ո՛չ էլ իր ուսերին տանելու:

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2480

Մեկնաբանություններ