«Մենք պատերազմներ չենք փնտրում, մենք պատերազմներ չենք ուզում։ Սակայն եթե մեր եվրոպացի հարևանները, իրենց սխալները ճանաչելու և հասկանալու փոխարեն, պատերազմ ցանկանան՝ դա կլինի բոլորովին այլ պատերազմ և բոլորովին այլ միջոցներով»,- «Al Arabiya»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:               
 

Նիկոլ Փաշինյանը չի ձախողել

Նիկոլ Փաշինյանը չի ձախողել
15.07.2025 | 13:37

Նիկոլ Փաշինյանը հաջողել է։

Հաջողել է հայ ազգին պառակտել,

հայ ժողովրդին տանել պարտության,

հայ մարդուն խաբել,

հայ տեսակին նվաստացնել թուրքի առաջ,

հայի հայրենիքը նվիրել իր ցեղակիցներին` հայի թշնամի թուրքերին։

Հաջողել է Էրդողանի ու Ալիևի կամքն ու ցանկությունները ժամանակին և ամբողջությամբ կատարելու գործում։

Հաջողել է Ալիևի ու Էրդողանի երազանքներն ու նպատակները իրականացնելու գործում։

Նիկոլ Փաշինյանը լծվել է հային հայրենազրկելու և կրոնափոխ անելու, Հայաստանը կործանելու, հայկական ինքնությունն ու արժեքները, ոչնչացնելու գործին։

Նիկոլ Փաշինյանը հայի թշնամին է։

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի թիվ 1 վտանգն է։

Արմենակ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 7859

Մեկնաբանություններ