Հայաստանին ամերիկյան ներդրումներ խոստանալը կարող է բլեֆ լինել՝ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Դուդչակը։ «Գումարների տարօրինակ չափեր են նշվում, հարց է՝ ո՞վ է վճարելու իրականում։ Բազմիցս է պատահել, երբ Թրամփի հայտարարություններն արվել են զուտ տպավորություն գործելու համար։ Այս հայտարարությունը կարող է ուղղված լինել էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի աճին, և դա նրանց բավարար է։ Այդ ներդրումները չեն լինելու»,- շեշտել է փորձագետը։               
 

Միջակությունների հող ուտելու օրը

Միջակությունների հող ուտելու օրը
21.07.2025 | 19:16

Լևոն Արոնյանը ցխեց նիկոլներին ու դրանց սպասարկող միջակությանը։

Այսօր «մենք չենք կարա, տեսել ես թուրքը քանի միլիոնա», «ռեսուրս չունենք», «աշխարհը խառնա,

ամեն ինչը անխուսափելի էր» ասողների հող ուտելու օրն է։

Միայն ափսոս, որ Լևոնը իր այդ համեստ ու ոչ միջակի կերպարով երկրի ներսում չի։ Իր համեստ ու հաջողակ լինելու կերպարը պետք է հակադրվի միջակության՝ միայն «պռաբիտ» լինելով առաջ գնալու փիլիսոփայությանը։ Ստեղծելով հաջողության հասնելը՝ կպցնելով հարստանալու դեմ։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 7547

Մեկնաբանություններ